Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության նախատոնական նվերները՝ քաղաքի կրտսեր ու ավագ բնակիչներին:

0
347

Իրար հերթ չեն տալիս, ամեն մեկը ձգտում է ամենաշատը գոհացնել Լապլանդիայից ժամանած սպիտակամորուք հյուրին՝ Ձմեռ Պապին, որը, միմիայն իրեն հատուկ առատաձեռնությամբ, ժամանել է տոնական նվերներով: Վանաձորի ավագանու հանրապետական խմբակցության անդամների նախաձեռնությամբ քաղաքի հանրակացարաններում բնակվող մանուկները Ձմեռ Պապին հասցեած նամակ-ցուցակից այսօր կջնջեն ՛՛քաղցրավենիքի տոնական տոպրակ՛՛ տողն ու կսպասեն մյուս հրաշքներին: Արդեն ավանդական դարձած նախատոնական այցելությունը ավագանու անդամների համար կարեւոր է մի քանի առումներով: Ուշադրության են արժանանում սոցիալապես նվազ ապահով ընտանիքներն ու նրանց զավակները, տոնական շունչը մտնում է քաղաքի բոլոր բնակարաններն ու կոչ է դառնում նյութական հաստատուն կարողություններ ունեցող մյուս բարի մարդկանց, որ նրանք էլ իրենց նվերը բերեն այս մանուկներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ