2017-ի համեմատ 2018-ի առաջին տասնօրյակում Վանաձորի շտապբուժօգնություն ստացված զանգերը նվազել են:

0
260

Վանաձորի շտապբուժօգնության կայանի պետ Սամվել Սահակյանի փոխանցմամբ՝ 2017-ի համեմատ՝ 2018 թ-ի հունվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում կայան ստացված կանչերի թիվը 46-ով նվազել է` 720-ից հասնելով 674-ի: Այս տարի շնչառական խնդրով ստացվել է 46, վարակների՝ 4, վնասվածքների՝ 15, թունավորման՝ 1, ծննդի և մահվան 4-ական կանչեր: 11-ով ավելացել է սպասարկվող համայնքների թիվը, սրան հակառակ՝ անփոփոխ է մնացել սպասարկող բրիգադների թիվը: Շտապբուժօգնության 4 բրիգադները ներկայում սպասարկում են 132.000 բնակչի: Բաժնի պետի փոխանցմամբ՝ հաճախ են դեպքերը, երբ կանչերի համար ազատ խմբեր չեն ունենում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ