ԼՄ ՓՎ գործունեությունը գնահատվել է բավարար:

0
191

Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունն է: 2016-17 տարում մարզում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը ներկայացրեց Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ՝ հաշվետու ժամանակաշրջանում փրկվել է 93 մարդու կյանք` նախորդ տարվա 124-ի դիմաց: Մարզի հակաճառագայթային թաքստոցների տեխնիկական վիճակի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ առկա 28 թաքստոցներից ոչ մեկը չի համապատասխանում ներկայացվող ինժեներական նորմերին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ