Թեղուտի խնդիրը կարող է էկոլոգիական աղետ դառնալ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար:

0
779

Թեղուտի պոչամբարի հետ կապված միջադեպին է արձագանքել ԱԺ “Ելք” խմբակցությունը: Խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանը և Լենա Նազարյանը ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցության մի շարք անդամների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ եղել են տարածքում: Պատգամավորներին չի հաջողվել լինել պոչամբարի տարածքում: Թեղուտի հանքավայրը շահագործող ՛՛Վալեքս՛՛ ընկերությունն այդպես էլ չի արձագանքել նրանց: Պատգամավորներին նաև Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի հետ կապված դժգոհություններ էին հասել՝ դարձյալ պոչանքների՝ Դեբեդը լցվելու կապակցությամբ: Նրանք տեղում պարզել են, որ Մեծ Այրում պոչամբարից ևս պոչանքներ են բաց թողնվում Դեբեդ: Մանրամասները՝ տեսանյութում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ