Ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության Վանաձորի ավագանու անդամների համար գրադարանների թեման դեռ փակված չէ:

0
310

ԼՀԿ Վանաձորի ավագանու անդամների համար գրադարանների թեման փակված չէ: Խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը գործող ու փակված գրադարանների գրքային ֆոնդի ու, մասնավորապես, թիվ 5 մասսայական գրադարանի տարածքի հետագա ճակատագրի վերաբերյալ դեռ 1 ամիս առաջ գրավոր դիմել էր համայնքի ղեկավարին: Ըստ պատասխան նամակի՝ փակված գրադարաններում շատ ավելի մեծ գրքային ֆոնդ կա, քան գործողներում: Ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամի խոսքերով, այդ ֆոնդը անմխիթար պայմաններում է: Ժամանակին նույն ճակատագրին է արժանացել նաև Ավետիսյան 55 և Ներսիսյան նրբանցքի 4/16 հասցեներում գործող գրադարանների գրքային ֆոնդը: Արմեն Եղիազարյանի խոսքով՝ առաջիկայում նաև գրադարանային համակարգի հաստիքացուցակին են անդրադառնալու՝ մինչ օպտիմալացումն ու օպտիմալացումից հետո: Մանրամասները՝ տեսանյութում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ