Բանակի օրը՝ զորամասում, զինվորների հետ:

0
614

Բանակն ազգի հզորության գրավականն է, զորամասը՝ զինվորի նոր տունը: Հունվարի 28-ն էլ՝ զինվորի տոնը: Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի առիթով Վանաձորի համայնքային իշխանություններն այցելել էին զորամաս: Զենք-զինամթերքի ցուցադրությանը ներկա գտնվելուց հետո, հյուրերը շտապեցին ողջունել զինվորներին, ովքեր, ինչպես միշտ՝ կազմ ու պատրաստ էին: ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Սարգսյանը խոսեց ՀՀ զինված ուժերի ստեղծման նախապատմությունից ու կազմավորման հետագա ընթացքից, հնչեցին նաև շնորհավորանքի ու օրհնանքի ջերմ խոսքեր՝ ուղղված հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարող տղաներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ