Բժշկին վաղ դիմելու դեպքում մեծանում է քաղցկեղը բուժելու հավանականությունը:

0
848

Փետրվարի 4-ը ողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Պաշտոնական տվյալներով վերջին տարիներին մեր երկրում արձանագրվում է քաղցկեղով հիվանդացության որոշ կայունացում։ Եթե 2014թ. որպես առաջին ախտորոշում արձանագրվել է չարորակ նորագոյացությունների 8.365 դեպք, 2015-ին` 8.372, 2016-ին դեպքերի թիվը նախորդ տարվա նկատմամբ աճել է ընդամենը 0.04 %-ով: Աշխարհում մահվան յուրաքանչյուր 6 դեպքից 1 –ի պատճառը քաղցկեղն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2020 թվականին երկրագնդի վրա կարձանագրվի չարորակ նորագոյացություններով 20 միլիոն նոր դեպք, մահացության ցուցանիշը կհասնի 10 միլիոնի: Լոռու մարզի Վանաձորի ԲԿ ուռուցքաբանական բաժանմունքում դիսպանսեր հսկողության տակ են 3000-ից ավելի քաղաքացիներ, որոնցից 2074-ը՝ մարզի բնակիչներ են: Նրանից 15-ը՝ երեխաներ են:

СВЕРНУТЬ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ