Բոլորը խոսում են իրենց ճանաչած Հրանտի, իրենց ու մեզ անծանոթ ու լավ ծանոթ Հրանտի մասին:

0
376

Փետրվարի 12-ը հայ արձակի գաթաթներից մեկի՝ ահնիձորցի Հրանտի ծննդյան օրն է: Գրողի արձանի մոտ այսօր ավանդական միջոցառումն էր, հուշի ցերեկույթը, որը նախորդներից տարբերվում էր. Մաթեւոսյանի համերկրացիներից շատերն են այստեղ: Գրողի մահից հետո տարբեր նախաձեռնությունների արդյունքում հրատարակվել է նրա անտիպ գործերի երկհատորյակը: Հրանտ Մաթեւոսյանը մի քանի քայլ էլ է մոտեցել հայ ընթերցողին: Այս տարի եւս նախատեսվում են տարբեր ձեռնարկումներ, որոնցից ամենասպասվածների մասին խոսեց ՀԳՄ ԼՄԲ նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ