Հանրային ծառությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է հրավիրել՝ օրակարգում մի հարց՝ «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» (Բիլայն) ընկերության բաժնեմասի օտարմանը համաձայնություն տալը։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ը խնդրել է Հանձնաժողովին համաձայնություն տալ, որպեսզի բաժնետոմսերի 100 %-ի սեփականության իրավունքը փոխանցվի «ԹԻՄ» ՍՊԸ-ին։
Նրանք արդեն ունեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գրությունը, որ առարկություններ չկան դրանք «ԹԻՄ» ՍՊԸ-ին օտարելուն։
ՀԾԿՀ-ում քննարկումը երկար չի տևել, տրվեց համաձայնությունը, որը գործարքի կնքման համար ուժի մեջ է 6 ամսվա ընթացքում:
Հիշեցնենք՝ նորաստեղծ «ԹԻՄ» ընկերությունը հիմնադրել են «Յուքոմ»-ից հեռացած Եսայան եղբայրները։
0 Մեկնաբանություն