Facebook

«Եթե պետք լինի սեփական կյանքով կվճարեմ»: Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

   Եթե պետք լինի սեփական կյանքով կվճարեմ
Ըստ ինձ հասնող ոչ հաստատված տեղեկությունների, Ախթալայի ԼՀԿ-ն մտադրություն ունի վերակենդանացնել այն ծրագիրը, որով նախատեսվում էր նոր պոչամբար կառուցել Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջակայքում, "Նահատակ" պոչամբարի շարունակությունը հանդիսացող վայրում, ձորում, գյուղատնտեսական հողերի վրա, Դեբեդ գետին ավելի մոտ, միջպետական երկաթգծին ավելի մոտ, որը 2015 թվականին կասեցվեց SOS Մեծ Այրում նախաձեռնության պայքարի արդյունքում և իշխող ռեժիմը քաղաքական քայլ կատարեց այդ մտքից հետ կանգնելու համար։ Այդ ժամանակ պայքարը ընթացավ, թե փողոցներում, թե գյուղում, թե ԱԺ-ում, թե կառավարության դիմաց։
Հետո այդ մտքից հետ կանգնելու հիմնավորման մեջ նշվեց, որ հետ են կանգնում, քանզի դեմ է գյուղի բնակչությունը և բացի դրանից այդ տարածքում առկա է կարմիր գրքում գրանցված կենդանական և բուսական աշխարհ։ Այդ տարածքում ևս մեկ պոչամբարի առկայությունը թե Մեծ Այրում գյուղի կործանման և թե արդեն ամբողջ տարածաշրջանի գլոբալ անապատացման և թունավորման վերջը կլինի։
Ասում եմ- նոր պոչամբար այդ տարածքում չի կառուցվելու, նույնիսկ, եթե պետք լինի դրա համար սեփական կյանքով կվճարեմ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *