Facebook

Գետինը մտնելու բան է. Դավիթ Գյուլզադյան

Աշխատում եմ զուսպ լինել նորակազմ կառավարության գործելակերպին։ Կարծում եմ՝ շատերն են այդպես վարվում։ Նույնիսկ այս անգամ առաջինը չարձագանքեցի կալինկա-մալինկայի խայտառակությանը։ 
Բարեբախտաբար դժգոհության ալիքը մեծ էր, և հիմա ինքս էլ եմ ուզում հասկանալ՝ ինչ է կատարվում։
Գուցե էլի՛ չգրեի, եթե քննադատողները ներքին բավականությամբ կամ գուցե թաքնված ինքնախաբեությամբ «չբացահայտեին», որ ծարգիրը սերժական ժամանակներից էր։ Իսկ ո՞ւր էր կառավարական զգոնությունը հնարավոր խայտառակության վերաբերմամբ։ Պատկերացնո՞ւմ եք՝ հարևան Վրաստանից հետևում են մեր նորաշունչ հանրապետության մեջ նշվող առաջին փառապանծ տոնակատարությանը՝ անկախության 100-ամյակին նվիրված, և «ըմբոշխնում» այդ անկախությունը ժամանակին խեղդած կալինկայաբնույթ խեղկատակությունները։ Գետինը մտնելու բան է, և առայժմ գոնե վարչական պատասխանատվության պիտի ենթարկվեն մի քանի գերատեսչություններ, դրանց թվում՝ պաշտպանության և մշակույթի նախարարությունները։ Եթե գոնե դա չլինի, անիմաստ կդառնա, կչեզոքանա վարչապետի՝ վերոհիշյալ մեյմունություններին նախորդած ու շատերին հուզած բոցաշունչ ելույթի նշանակությունը։
Սա մանր հարց չէ, ուստի պարտավոր են պաշտոնական և պաշտոնեական բացատրություն տալ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին...

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *