Facebook

Սարդարապատում ռուսական ներկայություն, ռուսական դրոշ, երգ ու երաժշտություն չպետք է լիներ... Արշալույս Զուրաբյան

Արշալույս Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Սարդարապատում ռուսական ներկայություն, ռուսական դրոշ, երգ ու երաժշտություն չպետք է լիներ հետեւյալ պատճառներով.

• Առաջին հանրապետությունը կործանել է Խորհրդային Ռուսաստանը
• Մոսկվան հայկական տարածքներ է նվիրել Թուրքիային ու Ադրբեջանին
• Մայիսյան հերոսամարտերի կազմակերպիչներից, մասնակիցներից, ինչպես նաեւ Առաջին հանրապետության գործիչներից շատերին ոչնչացրել են բոլշեւիկյան բանտերում
• Սումգայիթ, Բաքու, Օղակ գործողություն, Ադրբեջանի ինտենսիվ զինում
• Կրեմլը մինչ օրս չի ընդունել ու ներողություն չի խնդրել գործած հանցագործությունների համար
• Մոսկվան Հայաստանը տեսնում է որպես ֆորպոստ եւ չի հարգում անկախ պետություն ունենալու մեր իրավունքը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *