ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մանրամասն քննարկվել է Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է «Ռիա Նովոստին»։
Մանրամասն քննարկվել է Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Նշվել է երկրում կայունության և քաղաքացիական խաղաղության ապահովման կարևորությունը, կարգուկանոնի և օրինականության խստագույն պահպանումը :
Ընդգծվել է ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրների առաջնահերթ բնույթը: Նախագահները պայմանավորվել են ամրապնդել երկկողմ համակարգումը աֆղանական խնդիրների վերաբերյալ:
0 Մեկնաբանություն