Տեղական քաղաքականություն

Գյուղիս մասին խոսելիս ասում եմ՝ ԻՄ ԴՐԱԽՏԸ. Էմիլիա Մարտիրոսյան

 

   Էմիլիա Մարտիրոսյանը Մարգահովիտի երիտասարդական կենտրոնի ղեկավարն է: Կենտրոնը ստեղծվել է 2015 թվականին, իսկ մինչ այդ որոշակի գործունեություն ծավալել են որպես համայնքային երիտասարդական ակտիվ նախձեռնությունների կենտրոն: Երիտասարդական կենտրոնը գյուղի երիտասարդների համար ստեղծում է տարբեր հնարավորություններ, այդ թվում՝ կրթական, մասնագիտական կարողությունների զարգացման, ստեղծել է ակումբներ՝ անգլերեն լեզվի ուսուցման, բանավեճի կազմակերպման, որտեղ ի թիվս մի շաքր թեմաների քննարկում են մասնագիտական կողմնորոշման, կոնֆլիկտների հաղթահարման թեմաններ: Կենտրոնը համայնքի երիտասարդության համար կազմակերպում է կրթական փոխանակման ծրագրեր՝  համագործակցելով այլ կազմակերպությունների հետ: Էմիլիա Մարտիրոսյանն ասում է, որ գյուղական համայնքներում գործող ՔՀԿ-ներն ունեն աջակցության կարիք, որպեսզի հենց գյուղերի երիտասարդների համար կարողանանան իրականացնել կրթական և փոխանակաման ծրագրեր և փոքր համայնքների երիտասարդները դառնան մրցունակ աշխատաշուկայում:

Կենտրոնն արդեն 5 տարի իրականացնում է նաև աղջիկների կարողությունների զարգացման GLED ճամբարը, որով փորձում են հզորացնելով աղջիկներին, նրանց բերել որոշումների կայացման և մասնակցայնության դաշտ:

ՔՀԿ-ները և կարծրատիպային միջավայրը փոքր համայնքներում

-Մարգահովիտը փոքր համայնք չէ, բայց գյուղական համայնք է, որտեղ ևս առկա է կարծրատիպային միջավայրը, որը խանգարում է թիմի մեծացմանը և երիտասարդների ավելի մեծ քանակով ներգրավվածությանը:  Շատ կարևոր է ՔՀԿ-ների առկայությունը համայնքներում, որոնք տարիների գործունեության արդյունքում միջավայր են փոխում, մտածողություն են փոխում, բազում հիմնախնդիրենր են լուծում, երիտասարդների համար նոր կրթական հնարավորություններ են ստեղծում, նոր ուղիներ են հարթում: Սա այն ոլորտն է, որի ազդեցությունը երկարաժամկետ հեռանկարում է երևում, և հիմա Մարգահովիտի երիտասարդական կենտրոնը սկսել է քաղել իր տարիների գործունեության պտուղները:

ՔՀԿ-ներ և ՏԻՄ համագործակցությունը

-Իմ դիտարկումներով վերջին տարիներին ՏԻՄ-երը սկսել են ավելի նշանակություն տալ ՔՀԿ-ների առկայությանը համայնքներում հավանաբար այն պատճառով, որ ՔՀԿ-ները ապացուցել են, որ իրենք խնդիրներ լուծող կառույցներ են և կարող են օգնել ՏԻՄ-երին՝ տարբեր հիմնախնդիրների լուծման հարցում և մեծ բեռը նրանց վրայից կարող են վերցնել: Հիմա ակտիվ համագործակցում ենք ՏԻՄ-երի հետ և մեր օրինակով կարող եմ ասել, որ նոր ստեղծված ժամանակ այնքան էլ հեշտ չէր ՏԻՄ-ի հետ երկխոսությունը, որովհետև հիմնախնդիրը բարձրացնելու պարագայում ՏԻՄ-ը այն տանում էր դեպի անձնական դաշտ, դիտարկում էր որպես իրենց կողմից թերացում և թերացման բարձրաձայնում: Մենք կարողացանք ճիշտ կոմունիկացան գտնել և պարզ դարձավ, որ մենք գործում ենք հանուն, ոչ թե՝ ընդդեմ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *