Տեղական քաղաքականություն

Կապերը, փափուկ հմտությունները և գիտելիքները ամենակարևոր գործիքներն են. Ռուբեն Խաչատրյան

  4 տարի առաջ «Ինստեփանավան» զարգացման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Մխիթարյանը ընտանիքով տեղափոխվել է Ստեփանավան, տուն է  գնել և սկսել է զբացվել հանրային գործունեությամբ՝ ստեղծելով «ԻնՍտեփանավան» համայնքային զարգացման հիմնադրամը: Ասում է՝ շատ տեղերում կան հնարավորություններ, բայց եթե մարդը ինչ-որ չափով կայացած է, գտնվելու վայրի խնդիր չկա, լինես՝ Մեղրիում, Լոս Անջելուսում, թե Ավստրալիայում՝ դու կարող ես նույն գործն անել: Մենք կարևորություն տվեցինք բնությանը և հաշվի առանք, թե որտեղ ենք ուզում, որ մեր երեխաները մեծանան:

Նոր կյանքի սկիզբ  փոքր համայնքում

Երբ եկանք Ստեփանավան՝ չգիտեինքն ինչ ենք անելու, Յութուբի ալիք բացեցինք, պատմում էինք մեր կյանքից, բայց ոչ մի լուջ բան չկար դրանում: Հետո սկսեցինք մարդկանց հետ ծանոթանալ, դրանք համայնքը սիրող տեղացիներն էին և նրանք, ովքեր ապագայում կցանկանան մայրաքաղաքից տեղափոխվել Ստեփանավան: 44-օրյա պատերազմից հետո ուզում էի ինչ-որ բան անել համայնքում ոււ սկսեցի ծրագրավորման դասընթացներ կազմակերպել, որն էլ դարձավ հիմք՝ հանրային գործունեության համար, հանրային խնդիրների մասին պատկերացում կազմելուն և փոքր ծրագրեր իրկանացնելուն:

Հյուրընկալ համայնք

Համայնքը մեզ ընդունեց բավականին ջերմ, ես ինձ այստեղ օտար չեմ զգում, որովհետև այնտեղ, որտեղ քեզ օտար չես զգում՝ քեզ օգնում են, ու շատ է եղել, որ ասել են՝ «Ես քեզ կօգնեմ», որն էլ շարժիչ ուժ է եղել մեզ համար:

Կարծրատիպերը և ապրելու մոտիվացիան

Համայնքում կան ձևավորված կարծարտիպեր, բայց դրանք հիմնված չեն ինչ-որ հորինված բաների վրա, ուղղակի մարդիկ երկար տարիներ դրանք են տեսել: Օրինակ, եթե դու ասում ես՝ համայնքում կարող ես ապրել, մարդիկ ասում են՝ ո՞նց, հնարավոր չի: Դրանք հիմանականում երիտասարդներն են, որոնք տեսել են արտագնա աշխատանքի, Եվրոպա, Երևան մեկնողներին, այսինքն՝ փոքր համայնքից ավելի մեծ համայնք: Շատերն իհարկե, ցանկություն ունեն մնալու, բայց դրա համար հնարավորություն է հարկավոր, իսկ հնարավորությունը՝ գիտելիքն է:

Նպատակները կապված են համայնքի հետ

Որպեսզի Ստեփանավան խոշորացված համայնքի բնակիչը մնա համայնքում՝ նրան պետք է տրվի գործիքներ, որպեսզի ինքը կարողանա նորմալ գումար աշխատել, որը լոկալ շուկային չի վերաբերում, այլ նրան, որ շատ մարդիկ կարողանան քեզ դրսից գումարով ապահովեն, այսինքն աշխատանքով ապահովեն ու դու գումար ստանաս դրա համար, խնդիրը գիտելիքն ունենալն է: Եվ հենց դրա համար մենք սկսեցինք ծրագրավորման դասերը, հույս ունենալով, որ հնարավորություն կունենանք հնարավորինս շատ մարդ ներգրավել ՏՏ ոլորտում: Հիմա պլաններ ունենք էլ ավելի ընդլայնելու, զարգացնելու գաղափարը: Մեծ թրենդ կա՝ ուղղված թվային մարքեթինգի ոլորտին և հարկավոր է, որ մարդիկ տիրապետեն այդ գործիքներին:

Ո՞վ պիտի լուծի երիտասարդության հիմնախնդիրները

Ես կարծում եմ, որ երիտասարդության հիմնախնդիրները շատ են ու դրանց հիմնական լուծողը հանրային սեկտորն է, ոչ թե՝ պետությունը: Մենք հիմա ունենք շատ հասարակական կազմակերպություններ, միավորումներ, որոնց խնդիրը երիտասարդին համայնքում պահելն է, նրանց գիտելիք ու կրթություն տալը: Երիտասարդի խնդիրը հենց ինքը՝ երիտասարդը պիտի կարողանա լուծել, իսկ դրա ճանապարհը հետևյալն է. Դիմել տարբեր կամավորական կառույցներին, կամավորություն անել, դրանով ձեռք բերել կապեր և հմտություններ, որպեսզի հետագայում իրենք կարողանան իրենց օգնել: Կապերը, փափուկ հմտությունները և գիտելիքները 21-րդ դարի ամենակարևոր գործիքներն են:  

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *