Բնակիչների ահազանգով այսօր՝ հունիսի 5-ին, եղանք Վանաձորի Արցախ պուրակում կառուցվող մանկական զբաղվածության կենտրոնի շինհրապարակում: Տեղեկացրել էին, որ վերամբարձ կռունկի ճոպանը կտրվել է, տուժել է մի աշխատակից: Դեպքի վայրում նկարահանումներ իրականացնելիս հանդիպեցինք Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Վահան Էվինյանին, որն էլ կարողացավ զրուցել հրապարակի տարածքում գտնվող աշխատողների հետ: Տուժածի վերաբերյալ դեռեւս չկա հստակ տեղեկություն:
0 Մեկնաբանություն