Մունետիկ

«Ես ինձ տեսնում եմ խորհրդարանում»: Էդմոն Մարուքյանը՝ պաշտոն չստանձնելու մասին

«Լոռու զարգացման կենտրոն»-ի նախաձեռնությամբ երիտասարդների հետ հանդիպման եկած ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին ուղղված հարցերը բազմաթիվ են: Քննարկումը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Բանավեճ, փոփոխություն, քննարկում» ծրագրի շրջանակներում է և նպատակ ունի զարգացնելու բանավիճելու մշակույթը երիտասարդների շրջանում: Թեման է՝ «ԵԱՏՄ. ՀՀ-ի դերակատարումը, ուղություններն ու հեռանկարները: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար պատգամավորը վերահաստատում է կարծիքն առ այն, որ ԵԱՏՄ անդամակցությունը արդեն 4 տարի է՝ խոչընդոտում է ՀՀ-ի տնտեսական զարգացմանը, և լինելով այդ տնտեսական միության կազմում, պետք է փորձել գոնե հնարավորինս տնտեսական օգուտներ քաղել: Ինչո՞վ են տարբերվում ԵՄ և ԵԱՏՄ համաձայնագրերը,-հետաքրքրվում են դահլիճից: Մարուքյանը հստակեցնում է՝ ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը շատ ավելի քաղաքական, քան տնտեսական փաստաթուղթ է, ուստի պետք չէ ակնկալել այդ համաձայնագրի ստորագրումից մեծ տնտեսական շահ: Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *