Մունետիկ

«Հանե՛ք մեզ ստեղից, պարոն Ասլանյան»,- հարևանի մահից ահաբեկված բնակիչները՝ Մամիկոն Ասլանյանին

«Հանե՛ք մեզ ստեղից, պարոն Ասլանյան»,- հարևանի մահից ահաբեկված բնակիչները՝ Մամիկոն Ասլանյանին

Մայիսի 13-ին, դեռևս չպարզված հանգամանքներում մահվան դեպք է գրանցվել Երևանյան խճուղու 90 հասցեում գտնվող հանրակացարանում: Բնակիչներից մեկը առավոտյան ժամը 9-ի սահմաններում, աշխատանքի գնալիս, հանրակացարանի մուտքի աստիճանների վրա հայտնաբերել է հարևանուհու՝ թիվ 309 սենյակի բնակչուհի Տատյանա Պիսարևայի արնաշաղախ դին: 34-ամյա Տատյանան 3 զավակների մայր էր: Հարևանների խոսքով՝ նա ալկոհոլի hանդեպ անտարբեր չէր: Ամուսնու մահից հետո երիտասարդ կինը հոգեկան խնդիրներ էր ձեռք բերել, բայց հասարակության համար վտանգավոր չէր,- ասում են հարևանները:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *