Մունետիկ

Քաշքշուք վանաձորցի ցուցարարների ու ոստիկանության միջև՝ փողոցներ փակելու ժամանակ:

Քաշքշուք վանաձորցի ցուցարարների ու ոստիկանության միջև՝ փողոցներ փակելու ժամանակ:

Վանաձորցի ցուցարարները 2-րդ օրն է շարունակում են բողոքի խաղաղ ցույցերը՝ փորձելով փողոցներ փակել Վանաձորի տարբեր հատվածներում: Առավոտյան Հայքի հրապարակից նրանք երթով շարժվեցին դեպի Արցախ պուրակ: Ողջ ընթացքում ցուցարարներին ուղեկցում էին ոստիկանները՝ ոստիկանության մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ : Ոստիկանների մեջ շատ էին քաղաքացիական հագուստով ոստիկանները, ովքեր հրահրում էին ցուցարարներին: Տիգրան Մեծի և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում քաշքշուկ սկսվեց ոստիկանների և երթի մասնակիցների միջև: Ոստիկանները սահմանափակեցին քաղաքացիների ազատ տեղաշարժը, ովքեր փորձում էին փողոցը փակել: Փողոցը փակելու՝ երթի մասնակիցների փորձերը չստացվեցին: Երթի մասնակիցները “Մերժիր Սերժին” վանկարկումներով ու պաստառներով շարժվեցին դեպի Արցախ պուրակ՝ որտեղ դարձյալ հանդիպեցին ոստիկանական պատի, շարժվեցին դեպի հրապարակ: Ոստիկանները պատ կազմած թույլ չէին տալիս փողոցով անցնելու: Ցուցարարները, օգտվելով ազատ տեղաշարժի իրենց իրավունքից, սկսեցին անցումով անցնել: Շուրջ 200-ի հասնող ցուցարարներին էին միանում նաև անցորդները: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մոտեցավ խաղաղ ցուցարարներին, ովքեր սկսեցին քննադատել իշխող ռեժիմին՝ արտագաղթի ու գործազրկության մեջ՝ դեմ արտահայտվելով Սերժ Սարգսյանի վարչապետությանը:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *