Մունետիկ

Մենք պիտի ավելի լավը դառնանք

Հայաստանի բնակիչների թվով այլմոլորակայիններ որտեղի՛ց գտնենք. որ անցյալ չունենան, հիշելու ու հիշեցնելու բան չունենան, ու մանկան նման մաքուր լինեն: Ինչո՞ւ ենք զարմանում. սա մենք ենք. մենք, որ փշաքաղվելու աստիճան գեղեցիկ երգել ու նվագել գիտենք փողոցները փակելիս, ու մենք, որ կարող ենք 10 հազար դրամով վաճառել ու գնել ընտրաձայնը: Մենք պիտի կրթվենք, մենք պիտի կրթվենք, մենք պիտի կրթվենք: Մենք պիտի ավելի լավը դառնանք, քան երեկ էինք, ու էլ ավելի լավը, քան այսօր ենք, Էլի ու էլի, մենք բոլորից ավելի պիտի աշխարհում զարգանանք, որովհետև լիքը կան, որ մեր ապրելը չեն ուզում... Ու սրտատրոփ սպասում են մեր սայթաքելուն... Ի դեպ, երեկ տեղեկություններ տարածվեցին, որ «Լույս» ու «Նվիրիր կյանք» հիմնադրամները լուծարվում են... Փաստեր մտածելու համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *