Մունետիկ

Վանաձորի մի խումբ մտավորականների կոչն ուղղված թեմակալ առաջնորդին

Վանաձորի մի խումբ մտավորականներ հանդես են եկել կոչով՝ ուղղված Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանին:    

  Սրբազան հայր, անկասկած տեղյակ եք երկրում տեղի ունեցող իրադարձություններին և տեղյակ եք նաև, որ Վանաձոր քաղաքը, որտեղ Ձեր նստավայրն է, անմասն չէ ժողովրդական շարժումից, որը վերածվել է քաղաքացիական խաղաղ անհնազանդության, ինքնաբուխ բազմամարդ հավաքների:

 Հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է իշխանություններից, բայց ոչ՝ ժողովրդից, կոչ ենք անում գալ Վանաձորի Հայքի հրապարակ և կանգնել լոռեցիների կողքին: Այդ քայլով դուք կհաստատեք ձեր նվիրումը թեմին և նրա հավատավոր զավակներին:

Վանաձորի մի խումբ մտավորականներ՝

Թերեզա Շահվերդյան՝ ՎՊՀ պրոֆեսոր, լեզվաբան

Դավիթ Գյուլզադյան՝ ՎՊՀ դոցենտ, լեզվաբան

Լևոն Սարգսյան՝ գրող, հրապարակախոս

Խորեն Գասպարյան՝ բանաստեղծ, թարգմանիչ

Գայանե Մալումյան՝ ՎՊՀ դասախոս, դոցենտ

Մանվել Միկոյան՝ ՛՛Լոռու մարզ՛՛ թերթի գլխավոր խմբագիր, բանաստեղծ

Նարինե Կռոյան՝ արձակագիր

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *