Քաղաքականություն

Չեմ ասի, թե Մամիկոն Ասլանյանի գործունեությունը գնահատում եմ գերազանց. Լոռու մարզպետ

«Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ աշխատելու եմ օրենքի սահմաններում»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Լոռու մարզի նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Չեմ կարող ասել, թե Մամիկոն Ասլանյանի գործունեությունը գնահատում եմ գերազանց, բայց հեղափոխությունից հետո նկատվում է դրական փոփոխություն»:

Անդրեյ Ղուկասյանն, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նշեց. «Ես  առաջադրվել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, գործելու եմ որպես մարզպետ և զբաղվելու եմ միայն մարզպետի գործառույթներով»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *