Քաղաքականություն

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը հրաժարական տվեց

Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը,  այսօր այցելեց Շիրակի պետական համալսարան:
 
ՇՊՀ ռեկտոր  Սահակ Մինասյանը Արայիկ Հարությունյանի հետ քննարկումների արդյունքում հրաժարական է տվել Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնից.

«Համալսարանում առաջացել է լարված իրավիճակ, վատ է, որ չկա ակադեմիական մթնոլորտ, ներքին խնդիրները հրապարակայնացվում են: Սակայն  մենք հանդիպումներ ենք ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որի արդյունքում  ռեկտորը ճիշտ և ողջամիտ որոշում է կայացրել՝ հրաժարական  է ներկայացրել : Մինչ նոր ռեկտորի ընտրությունը, ռեկտորի պարտականությունները կկատարի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը »,- ասաց ԿԳ նախարարը:

Ըստ նախարարի, ձևավորվելու է նոր խորհուրդ , որը կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ, այնուհետև,   առանձին հանդիպումներ կլինեն ուսանողների և այլ աշխատակիցների հետ:

Նախկին   ռեկտոր Սահակ Մինասյանը  լրագրողների հետ զրույցում  նշեց, որ հետամուտ է լինելու, որ նոր մշակույթը, ուսանողակենտրոն բարվոք միջավայրը ունենան  զարգացում, իսկ հետոյի մասին  չցանկացավ խոսել:

Նախարարը պատասխանեց նաև լրագրողներ այլ հարցերի
 Կրթության և գիտության ոլորտում  փոփոխություններ կլինեն, բայց ոչ կտրուկ, քանի որ կադրային ջարդ չի լինելու, փոխարենը բացվելու է ավելի լայն ասպարեզ՝ բոլոր կադրերի զարգացման համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *