ՌԵՖՈՐՄացիա

Սոցիալական դեպք վարող. դժվարություններ ու խոչընդոտներ:

Սոցիալական ոլորտի փոփոխությունների հիմքում, ինչպես մասնագետներն են ընդգծում, ընկած է մարդակենտրոնության գաղափարը: Ամեն ինչ արվելու է քաղաքացուն  որակյալ, հասանելի և հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելու համար: Այս համատեքստում չափազանց կարևորվում են դեպքի վարման գործընթացն ու սոցիալական դեպք վարողները: Բարեփոխումների շրջանակներում դեպք վարողի պարտականությունները դրվել են, ժողովրդի լեզվով  ասած, փարոսի տեսուչների ուսերին:

Աստղիկ Բալյանը 2 տասնամյակից ավելի է համակարգում: Համոզված է՝ դեպքի վարումը բազմաթիվ դժվարություններ է բերելու: Բարեփոխումն, ինչ խոսք, անկասկած աշխատասենյակի  նորոգումը չէ,- կատակում է: Գոնե թե, այս հարցում կարելի էր հաշվի առնել հենց այս նեղլիկ սենյակներում անմիջականորեն աշխատողների կարծիքն ու առաջարկները: Ի վերջո, սոցիալական դեպքի վարումը նաև քաղաքացու նեղ անձնական հարցերի շրջանակ է ենթադրում և անձնական տվյալների գաղտնիություն: Բարեփոխումների անհարմարությունները միայն տարածքային առումով չէ, որ անհանգստացնում են  Աստղիկին: Սոցիալական դեպքի վարումն ինքնստինքյան ենթադրում է ոլորտին առնչվող մի շարք կառույցների համագործակցություն:

Այսօր սոցիալական բեռի մի մեծ մաս ընկնում է ՀԿ սեկտորի ուսերին՝ ուղղորդման համար համապատասխան պետական կառույցների բացակայությամբ պայմանավորված, հատկապես երբ խոսքը երեխաներին է վերաբերվում:

Աստղիկ Բալյանի կարծիքը կիսում է նաև Վանաձորի քաղաքապետարանի խևամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը, ով ոլորտում է արդեն շուրջ 30 տարի: Սոցիալական դեպք վարողի ձեռքերն, այսպես ասած, կապվում են, մանավանդ՝ իրավախախտ երեխաների պարագայում: Չկան համապատասխան կառույցներ, որտեղ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  ընտանիքի անչափահաս երեխային ուղղորդելով,  կարելի է խնդրին լուծում տալ: Նույնն է պատկերը նաև մասնագետների առումով: Մեծ հաշվով, դեպքի վարումը ենթադրում է սոցիալական  ծառայությունների համակարգում՝ սոցիալական տարաբնույթ կարիքներ ունեցող մարդկանց կյանքի բարելավման  նպատակով:

Արմեն Ավետյանի խոսքով՝ անցումը նոր համակարգին նաև զտելու է դեպք վարողներին: Ընտանիքների հետ խորությամբ  աշխատելու և  քաղաքացու կարիքները հստակ գնահատելու ցանկություն, ոչ բոլորն է, որ կունենան:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *