ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
"Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է։ Սեպտեմբերի 23-25-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով և Արարատյան դաշտում ու Երևանում կրկին կհասնի +30...+31 աստիճանի։ Առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապետությունում տեղումներ չեն սպասվում։ Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր"։
0 Մեկնաբանություն