Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը նախօրեին բարձրացրել էր ԵԱՏՄ-ում վարորդական իրավունքների հարցը: ԱԺ-ում նիստին ներկա ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ «Ռուսաստանի օրենքի ընդունումը հակասում է ԵԱՏՄ օրենսդրությանը: Այն օրենքը, որն ընդունվել է, խտրական է Հայաստանի համար։ ՌԴ-ն խտրական օրենք է ընդունել՝ մյուսներին դնելով բարդ վիճակի մեջ»: Հիշեցնենք, որ դեռևս 2016-ին Ռուսաստանի Պետդումայի կողմից կատարվեցին օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ արգելվում էր օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով աշխատել։ Այս փոփոխությունը, սակայն, ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանին էր վերաբերում։
Ամբողջական հոդվածն՝ այստեղ
0 Մեկնաբանություն