Հասարակություն

Հրայր Թովմասյանը և ՍԴ երկու անդամ չեն կարող Քոչարյանի գործը քննել. Վահե Գրիգորյանը փաստաթուղթ է հրապարակել

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրառում է կատարել ու  հրապարակել  ՍԴ անդամներին և դատավոր Դիլանյանին հասցեագրված փաստաթուղթը:

«Հարգելի լրագրողներ. ես ձեռնպահ եմ մնում որևէ գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք արտահայտելուց և, ցավոք, չեմ կարող ի պատասխան հարցերի ձեր ակնկալած մանրամասնությամբ տրամադրել տեղեկատվություն: Այդուհանդերձ, հաշվի առնելով ձեր հայցած տեղեկատվության կարևորությունը հանրային շահի կենտրոնում գտնվող հարցերի մասին հանրության տեղեկացվածության համար, ինչպես նաև այն, որ հրապարակային դատաքննությունների ընթացքում և կապակցությամբ բարձր դատարանների կողմից գործերի քննության հրապարակայնության մաս են կազմում նաև կողմերի ներկայացրած և ներդատարանական (հրապարակայնությունը չսահմանափակված) ապացուցողական և ընթացակարգային բնույթի 

փաստաթղթերը և նյութերը, մինչդեռ հանրությանը դրանք անհասանելի են ձևավորված ավանդույթի բերումով, ստորև, ի պատասխան ձեր հարցադրումների, ներկայացնում եմ Սահմանադրական դատարանի անդամներին եւ դատավոր Դիլանյանին հասցեագրված 28/08/2019թ.-ի փաստաթուղթը: Այս փաստաթղթում արտահայտված դիրքորոշումներից դուրս այս պահի դրությամբ այլ մեկնաբանություն կատարելուց ձեռնպահ կմնամ:

Շնորհակալ եմ»,- գրել է նա: 

Հրապարակված փաստաթուղթը՝  այստեղ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *