Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, ոստիկանությունում է։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է գործարարի խոսնակ Աննա Մկրտչյանը։
«Երեկ Երևանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին ի պատասխան հայտնում եմ, որ ժամը 17:00-ից Ռոբերտ Սուքիասյանը, փաստաբան Գոռ Միքայելյանի հետ գտնվում է ՀՀ ոստիկանությունում: Առավել մանրամասն ավելի ուշ կտեղեկացնի փաստաբան Միքայելյանը»,- գրել է խոսնակը։
Մինչ այս էլ, հիշեցնենք, Երևանում հնչած կրակոցների հետ կապված հայտարարություն էր տարածել Խաչատուր Սուքիասյանը։
0 Մեկնաբանություն