Հասարակություն

Կյանքից հեռացել է հայտնի հեռուստառադիոհաղորդավար Իգոր Կիրիլովը

Մահացել է հեռուստառադիոհաղորդավար Իգոր Լեոնիդովիչ Կիրիլովը։ Իգոր Կիրիլովն ավելի քան 30 տարի էր անցկացրել «Время» ծրագրի եթերում՝ միշտ էլեգանտ, հավաք և զուսպ։

Նրա մահվան լուրը հայտնել է Ռուսաստանի Առաջին ալիքը:

«Իգոր Կիրիլովի կերպարն ակնթարթորեն աչքի առաջ է հայտնվում «հաղորդավար» բառը հիշատակելիս։ Նա դարձավ խորհրդային հեռուստատեսության դարաշրջանը մարմնավորող թերևս ամենաճանաչված հաղորդավարը։ Էլեգանտ արտաքինով, համեստ ժպիտով և «ֆիրմային» ձայնով, որը մենք կկարոտենք։ Իգոր Լեոնիդովիչը 89 տարեկան էր»,-ասվում է մահախոսականում։

Նա հիշվող, անկրկնելի ձայներանգ ուներ, էլեգանտության և ոճի մարմնացում էր։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *