Հասարակություն

Մարիաննա Մխիթարյանը՝ ռուսական թատրոնի ժամանակավոր պաշտոնակատարի հավանական թեկնածու

Ամենայն հավանականությամբ՝ դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը կդառնա Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի նոր ժամանակավոր տնօրենի պաշտոնակատար։

Նրա անունը, սակայն, դեռ պաշտոնապես չեն հայտնել։

Դերասան Յուրի Իգիթխանյանը, վեց ամսվա պաշտոնավարումից հետո, մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանի հրամանով՝ այսօրվանից այլևս ժամանակավոր պաշտոնակատար չէ:

Տնօրենի նախկին ԺՊ-ն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնում տիրող իրավիճակն անվանեց դաունլոդի (սպասման) ռեժիմ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *