Իտալիայի Թուրին քաղաքում մեկնարկել է «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչը։
Այսօր 18 մասնակից կպայքարի, բայց նրանցից միայն 10-ը ելույթի հնարավորություն կունենան մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչում:
1-ին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 10-ին: Մրցույթին մասնակցում էր 17 երկիր: Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն իր Snap երգով, հաղթահարելով մրցակցությունը, Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Նորվեգիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Նիդերլանդների ներկայացուցիչների հետ անցել է եզրափակիչ :
0 Մեկնաբանություն