Արցախյան ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը, կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում։
«Մենք թույլտվությունը տվել ենք»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 10-ին՝ սրտի կաթվածից։ Նա պարգևատրվել է Արցախի և ՀՀ-ի «Արիություն», «Մարտական ծառայություն», «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։ Սակայն, բողոքելով իշանությունների վարած քաղաքականությունից՝ 2015թ. հրաժարվել է այդ մեդալներից։
0 Մեկնաբանություն