Հասարակություն

Փողոցները փակելը այս պահին համարում եմ անընդունելի

Արշավիր Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գում է.

Փողոցները փակելը այս պահին համարում եմ անընդունելի։ 
Գործողությունների առերևույթ նմանությունը, չի նշանակում նաև բովանդակային նմանություն։
Սերժ Սարգսյանի իշխանության հետ վերջնագրերով խոսելը համարում եմ ՇԱՏ նորմալ, քանի որ սկսած Ռոբից և Սերժով շարունակած 20 տարի անընդմեջ իշխանությունները ամեն ձևով առհամարում էին ժողովրդի կողմից բարձրացված ցանկացած հարց։ Ավելին, նույնիսկ Գալուստի, Շարմազանովի և այլ մանկլավիկների բերանով ծաղրում էին բոլոր առաջարկները, դրսևորելով բացարձակ ցինիզմ։ Նրանք նաև չխորշեցին, հանուն իշխանության պահպանման 2008 թվականի մարտի 1-ին գնդակահարել առնվազն 10 խաղաղ ցուցարարների։ Այդ պայմաններում ժողովրդին այլ ելք չէր մնում, քան անհնազանության հնարավոր բոլոր ձևերի կրառումը, այդ թվում նաև փողոցները փակելը։
Ներկայումս փողոց փակելը ոչ այլ ինչ է, քան նոր իշխանությունների նկատմամբ, որոնք ԸՆԴԱՄԵՆԸ 8 օր առաջ են ձևավորվել, շատ մեղմ ասած, ոչ ադեկվատ վերաբերմունքի դրսևորում։
Էդ երբ ողջամիտ ժամկետներում և օրինականության սահմաններում նոր իշխնությունները խնդիրները չլուծեցին, որ հիմա դիմել եք վերջնագրերի լեզվին։
Հա, Սասնա Ծռերի մասին, եթե Նիկոլը ասի, որ նրանց ազատ արձակեն ուրմն ինքը նույն Ռոբն է, Սասնա Ծռերն էլ դաշնակ։ Այդ հարցը պետք է որոշի դատարանը, առանց որևէ մեկի ճնշման, օրինականության սահմաններում։
Հ․Գ․ 1. Նիկոլի համակիր չեմ եղել և չեմ, но за державу обидно։
Հ․Գ 2. Գիտեմ, որ երկար տեքստերը չի կարդացվում, փորձեցի կարճ ձևակերպել։
Հ․Գ․ 3. Նրանք, ովքեր քաղաքականության մեջ խորացած չեն և նման քայլեր են անում, առանց հասկանալու ջուր են լցնում հակահեղափոխության ջրաղացին, բայց թող իմանան, որ ոչ բոլորն են իրենց նման միամիտ և կան նաև այնպիսիք, որ դա անում են միտումնավոր։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *