«Ես համարում եմ, որ սա ՍԴ-ի ճգնաժամի լուծում է և միանշանակ ողջունում եմ ԱԺ այս քայլը»,- այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողներին ասել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը' շնորհավորելով Սահմանադրական փոփոխությունների առիթով և այն համարելով համարձակ ու պատմական քայլ։
«Առաջին անգամ ԱԺ-ն, հանդես գալով սահմանադրի անունից, Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելով՝ այդ փոփոխությունը նվիրել է հենց Բարձրագույն դատարանին՝ ՍԴ-ին՝ դրանով ընդգծելով ՍԴ կարևորությունը պետական մարմինների համակարգում և այն դիտելով որպես առաջնային ճգնաժամ, որը ենթակա էր լուծման»,-ասել է նա:
Գրիգորյանը նաև հայտնել է, որ այսուհետ նիստերին մասնակցելու է, նախկինում ներկայացել է աշխատանքի, բայց նիստերին չի մասնակցել. «Այս պահից դատարանում արդեն կա 6 դատավոր: Դա բավարար քվորում է ՍԴ բոլոր լիազորություններն իրականացնելու համար»:
Ինչ վերաբերում է նրան, որ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հետ է վերցրել ՍԴ ներկայացրած դիմումը, Վահե Գրիգորյանն ասաց, որ չի ուզում մեկնաբանել, քանի որ դա նրանց իրավունքն է։ ԲՀԿ-ի դիմումի վերաբերյալ ևս դիրքորոշում չհայտնեց, ասաց՝ կքննեն և կհասկանան՝ արժե՞ վարույթ ընդունել, թե ոչ։ Գրիգորյանը նաև հայտարարել է, ոչ ՍԴ նախագահի պաշտոնին չի հավակնում։
0 Մեկնաբանություն