ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում հունիսի 29-ի ցերեկը, հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 16-21 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 4-5 աստիճանով:
Երևանում՝ հունիսի 29-ի ցերեկը, 30-ին և հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
0 Մեկնաբանություն