ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նրա օգնականն ու 2 խորհրդականներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից,-տեղեկացնում է e-gov.am-ը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Մհեր Սահակյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Արամ Ղարիբյանին 2019 թվականի սեպտեմբերի 2-ից ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասված է համապատասխան որոշումների մեջ։
0 Մեկնաբանություն