Սպորտ

Ցավալի միջադեպ՝ Անդրես Ինյեստայի հարցազրույցի ժամանակ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անդրես Ինյեստայի նկարահանման ժամանակ այսօր ցավալի միջադեպ է տեղի ունեցել, որի պատճառով երկրպագուներ են վնասվածք ստացել:

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի փոքր խաղադաշտերից մեկում, որտեղ Mediaset հեռուստաընկերությունը հատուկ տաղավար է պատրաստել, որպեսզի հարցազրույց վերցնի անվանի ֆուտբոլիստից:

Ինչպես նշում է աղբյուրը, նկարահանման ժամանակ ինքնաշեն տրիբունաններից մեկը փլուզվել է եւ մարդիկ վայր են ընկել: Արդյունքում, 10 հոգի, այդ թվում երկու անչափահասներ, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ինչպես տեղեկացրել է Mediaset հեռուստաընկերության լրագրող Ռիստո Մեխիդեն, Անդրես Ինյեստան սկզբում լրջորեն վախեցել է, սակայն հետո հանգստացել է, երբ պարզվել է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *