Առողջ հասարակություն

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ նախագահը յուրացրել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների թոշակը (տեսանյութ)

  Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2014-2020 թթ. օտարերկրյա «Համաշխարհային հատուկ օլիմպիադաներ» կազմակերպությունից, Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, ինչպես և այլ կազմակերպություննե-րից  «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությանը փոխանցվել է ընդհանուր 80 միլիոն 680 հազար դրամից ավելի գումար՝ հաշմանդամային սպորտին առնչվող ծրագրերի շրջանակներում։ Քննությանը հայտնի տվյալներով՝ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության տնօրենը հիշյալ գումարներից իր անձնական բանկային քարտին փոխանցելու եղանակով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 34 մլն. 430.000-ից ավելի դրամ։
Բացի այդ, պարզվել է, որ տնօրենը 2015-2016 թթ. կանխիկացրել և յուրացման եղանակով հափշտակել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաներից 2-ի մարզիչի՝ ՀՀ Նախագահի կողմից որպես անվանական թոշակ նշանակված գումարներից 960 .000 դրամը։
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *