COVID19

91-ամյա Ռոզա տատը հաղթահարել է կորոնավիրուսը (տեսանյութ)

Արտաշատի բժշկական կենտրոնից դուրս է գրվել կորոնավիրուսից բուժված 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանը: Նա երախտագիտություն է հայտնել բժիշկներին և ասել, որ իր նկատմամբ շատ ուշադիր և հոգատար են եղել: Ռոզա Մարտիրոսյանն ունի 5 երեխա, 32 թոռ ու ծոռ: Թե ումից է կորոնավիրուսով վարակվել, Ռոզա Մարտիրոսյանը չգիտի, բայց նշում է, որ հարևանների մեջ վարակվածներ եղել են, նույնիսկ թոռն է վարակվել, որն իր հետ չի բնակվում: Ռոզա Մարտիրոսյանը Արտաշատի բժշկական կենտրոնից դուրս է գրվել ծափերի ներքո:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *