COVID19

Ավտոբուսը տեսաք, չէ՞, Գլորիայում արդեն 36 դեպք կա հաստատված. Նիկոլ Փաշինյան

Այո, մենք մեղավոր ենք, չենք թաքցնում, ես որ վարակվել եմ, ինչ-որ բան այնպես չեմ արել: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին:

«Եվ ի՞նչ: Ուրեմն եկեք բոլորս վարակվե՞նք: Կամ տնից-տեղից հեռու, եթե ես վատանամ կորոնավիրուսի պատճառով, նշանակում է՝ բոլորս պետք է վատանա՞նք: Կամ որ մահանամ, բոլորով պետք է մահանա՞նք: Ի՞նչ կապ ունի դա:

Առողջապահական համակարգն արել եւ անում է առավելագույնը: Եկեք 3 միլիոնով հիվանդանանք ու ասենք՝ մեզ չեն բուժում: Որտե՞ղ բուժեն»,-ասաց Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաեւ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկային, որի աշխատողները ավտոբուսում խցկված տուն էին գնում. «Ավտոբուսը տեսաք չէ՞: Գլորիայում արդեն 36 դեպք կա հաստատված: 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են, է հետո՞: Ի՞նչ անենք, մտնենք սպեցնազո՞վ... ասենք, մտանք, ի՞նչ անենք, ծեծե՞նք, ում ծեծենք, ինչի՞ համար ծեծենք, որ մարդն իր կյանքին լուրջ չի վերաբերվո՞ւմ»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *