Եթե որոշ ոլորտներում հնարավոր էր սահմանափակումներ մտցնել, նույնիսկ փակել, սակայն մեդիայի դերն ավելի կարևորվեց համավարակի պայմաններում, քանի որ լրատվամիջոցներից էին մարդիկ սպասում ստանալ շատ հարցերի պատասխաններ: Մեդիայի սահմանափակումը ավելի բարդարեց մեր աշխատանքը և մենք լուրջ խնդիրներ ունեցանք,- ասում է Նարինե Մաթևոսյանը:
Համավարակի տարածման սկզբնական փուլում ԶԼՄ-ների ասշխատանքի սահմանափակումներն ավելի նպաստեցին համացանցի կեղծ օգտատերեր ի հայտ գալուն, կեղծ էջերի ստեղծմանը, նրանց թիվն ավելացավ և մարդիկ նրանց էին լսում: Մենք փորձեցինք և շարունակում ենք ընդունել բոլոր այդ մարտահրավերներին, քանի որ տիրապետում ենք գործիքներին և կարևորում ենք մեդիագրագիտությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
0 Մեկնաբանություն