Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք, ապաքինվել է ևս 16 մարդ:
Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
0 Մեկնաբանություն