Հայաստանում նոյեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 114383 դեպք, որոնցից 72116-ն` առողջացած:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40130 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 3876 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 456909 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1703 նոր դեպք և 1986 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1697 (ավելացել է ևս 29-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 10 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 440 է:
Կառավարությունը սեպտեմբրի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
0 Մեկնաբանություն