Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 452 նոր դեպք, ապաքինվել է ևս 81 մարդ:
Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
0 Մեկնաբանություն