Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 459 նոր դեպք, ապաքինվել է ևս 706 մարդ:
Արձանագրվել է մահվան 10 դեպք: Պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 110 է:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
0 Մեկնաբանություն