COVID19

Հայաստանը դարձյալ առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն՝ աշխարհում

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հուլիսի 16-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 11 324, մահացության ցուցանիշը՝ 205: Ի դեպ, հարևան Վրաստանում հուլիսի 16-ին վարակման և մահացության ցուցանիշները 1 մլն բնակչության թվով չեն փոխվել:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 11 324

2. Ռուսաստան – 5158

3. Իրան - 3178

4. Թուրքիա – 2570

5. Ադրբեջան – 2580

6. Վրաստան – 252

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 205

2. Իրան – 162

3. Ռուսաստան – 82

4. Թուրքիա – 64

5. Ադրբեջան – 33

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 554, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 33 559 է, մահվան դեպքերինը՝ 796:

Մեկ օրում առողջացածների թիվը 583 է, ընդհանուր առողջացածներինը՝ 21931, փաստացի բուժվողներինը՝ 10832 (մեկ օրում նվազել է 44-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *