Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք, ապաքինվել է ևս 250 մարդ:
Արձանագրվել է մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 61 (կին), 55 (տղամարդ) և 81 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 251 է:
0 Մեկնաբանություն