Սեփական մեքենայում դիմակ դնելու պահանջը կվերացվի, դիմակը պարտադիր կլինի հանրային տրանսպորտում, այդ թվում` տաքսիում։
Հանրային բաց տարածքներում դիմակը պարտադիր է, սակայն բնության գրկում և նմանատիպ այլ վայրերում տվյալ պահանջը չի գործի։
Գրադարանները և թանգարանները կվերաբացվեն, իսկ թատրոնները և համերգասրահները կգործեն բացօթյա։
Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն առաջիկա օրերին ՀՀ պարետի համապատասխան որոշման հրապարակումից հետո:
0 Մեկնաբանություն