COVID19

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է մի քանի տնտեսվարողների գործունեությունը

Պարետի որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020
թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման
հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-
2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի
Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի`
2020 թվականի ապրիլի 17-ի N1033-Ա, 2020 թվականի ապրիլի 20-ի N 1064-Ա, 2020
թվականի ապրիլի 22-ի N 1127-Ա, 2020 թվականի ապրիլի 27-ի N 1205-Ա, 2020 թվականի
ապրիլի 29-ի N 1217-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 28-ին և 29-ին
իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի
(հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Բիդեք» ՍՊԸ, ՀՀ Կոտայքի մարզ, Վերին Պտղնի 1-ին փողոց 2/1.
2) «Ֆրոնտիկ Պեպանյան» Ա/Ձ, ք. Երևան, Ազատամարտիկների 78/11.
3) «Օպտիմ Պլյուս» ՍՊԸ, ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 52/43.
4) «Լուսինե Նազարյան» Ա/Ձ, ք․Կապան,Դ Բեկի 8 շ. ․
5) «Ճամբարակ ՃՇՇՁ» ԲԲԸ, ք. Ճամբարակ, Գարդմանի 6:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական
մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման
մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝
ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ
ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *