Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ 24 ժամով կասեցվել է «Գնթունիք» ՍՊԸ-ի գործունեությունը
Հանրային սննդի կետում խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝
չի պահպանվել սեղանների ու անձանց սոցիալական հեռավորությունը,
չեն պահվել հաճախորդներին ջերմաչափելու և ջերմաչափման տվյալների, ինչպես նաև տարածքի ախտահանության վերաբերյալ գրառումներ կատարելու գրանցամատյանները,
ոչ բոլոր աշխատակիցներն են կրել դիմակներ և ձեռնոցներ:
Խախտումների կրկնման դեպքում ընկերության գործունեությունը կկասեցվի ավելր երկար ժամանակով:
0 Մեկնաբանություն